Նորություններ
ՀՀ սամբիստները ԵԱ-ում 14 մեդալ են նվաճել
Մասնակցում էր 25 պետության 200 մարզիկ:
Մրցումների առաջին և երկրորդ օրերին ՀՀ մարզիկները նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:
Երրորդ օրը պատվո երրորդ հարթակին է կանգնել երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, հայտնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:
Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: