Նորություններ
Շնորհավոր Նոր տարի
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները շնորհավորում են գալիք Ամանորի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, հաջողություններ, հաղթանակներ...
Թող 2014 թվականը լինի իղձերի իրականցման, ազգային համախմբման, արդյունավետ աշխատանքի, արգասաբեր գործունեության, մարզական ձեռքբերումների տարի:
Թող նոր տարում մեր մարզիկների ջանքն ու աշխատասիրությունը պսակվի հաջողություններով և թող, ի պատիվ մեր հաղթանակների, միջազգային մրցասպարեզներում ծածանվի Եռագույնը, հնչի՝ հայոց օրհներգը: