Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվների անունից շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ, մաղթում՝ առողջություն, հաջողություններ, հաղթանակներ...
Թող 2015 թվականը լինի իղձերի իրականցման, ազգային համախմբման, արդյունավետ աշխատանքի, արգասաբեր գործունեության, մարզական ձեռքբերումների տարի:
Թող նոր տարում մեր մարզիկների ջանքն ու աշխատասիրությունը պսակվի հաջողություններով և թող, ի պատիվ մեր հաղթանակների, միջազգային մրցասպարեզներում ծածանվի Եռագույնը, հնչի՝ հայոց օրհներգը: