Նորություններ
Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի հայտարարությունը
Սերգեյ Ելիսեև. "ՍԱՄԲՈՅԻ ԵԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է"
Օրերս ավարտվեց "Ա. Ա. Խառլամպիևի հիշամրցաշար" սամբոյի Աշխարհի Գավաթը, որն անցկացվեց բարձր կազմակերպչական մակարդակով, 35 երկրների թիմերի մասնակցությամբ և հանդիսատեսների տրիբունաների հագեցածությամբ: Առաջնության հեռարձակումը կատարվում էր բոլոր ռուսական առաջատար հեռուստաալիքներով և օնլայն տարբերակով Համառուսաստանյան և Միջազգային սամբոյի ֆեդերացիաների կայքերում:
Ցավոք, մանրակրկիտ կազմակերպված տոնը խարխլեց ադրբեջանցի մարզիկն իր ոչ պատշաճ պահվածքով: Այն արարքը, որը կատարեց Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Բախտիյար Աբբասովը, հակաճառում է մարզական էթիկայի և համընդհանուր քաղաքավարության նորմերին:
Պարգևատրման արարողության պահին Բախտիյար Աբբասովը, կանգնած լինելով պատվո հարթակին որպես մրցանակակիր, ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերեց հաղթող մարզիկի երկրի պետական օրհներգի նկատմամբ:
"Ես քննադատում եմ այդ արարքը և համարում այն անթույլատրելի մարզիկի համար: Նա հանդիսանում է Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ և ներկայացնում է իր երկիրն Աշխարհի Գավաթին: Դա ոչ մարզական պահվածք է: Այդպիսի մարզիկն արժանի չէ համարվել Աշխարհի Գավաթի մրցանակակիր:
Կարծում եմ, նման մարզիկին, որը թույլ է տալիս առաջնության և էթիկայի կանոնների նման խախտում, պետք է դուրս հրավիրել առաջնությունից և զրկել մեդալից: Մարզիկի հետագա մասնակցության որոշումը միջազգային մրցաշարերին պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն", - նշում է Համառուսաստանյան և Եվրոպական սամբոյի ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսերը:
Սկզբնաղբյուրը՝ http://eurosambo.com/press/news/2015/808/