Նորություններ
ՎԱՍԻԼԻ ՇԵՍՏԱԿՈՎ."ԲԱԽՏԻԱՐ ԱԲԲԱՍՈՎԻ ԱՐԱՐՔԸ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՖԻԱՍ ԳՈՐԾԿՈՄԻ ԳԱԼԻՔ ՆԻՍՏԻՆ"
Ադրբեջանի թիմի ներկայացուցիչ Բախտիար Աբբասովը կքանստել է սամբոյի Աշխարհի Գավաթի "Խառլամպիևի հուշամրցաշարի" մինչև 90 կգ քաշային կարգի պարգևատրման արարողության ժամանակ ճիշտ այն պահին, երբ հուշամրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանի պատվին հնչում էր ՀՀ օրհներգը:
Ներկայումս այդ հարցը դիտարկում են ՖԻԱՍ-ի կարգապահական և էթիկայի հանձնաժողովները: Երբ հանձնաժողովները կներկայցնեն իրենց եզրահանգումները, ՖԻԱՍ գործկոմի անդամները կկայացնեն որոշում, թե ինչ պատժի միջոցներ կիրառել Բ. Աբբասովի նկատմամբ:
"Նման արարքն անթույլատրելի է, դա ոչ միայն բարոյականության և փոխադարձ հարգանքի հարց է, նման արարքները "բորբոքում են" մարզական շարժման հիմնական քաղափարը՝ մարդկանց համախմբումն ու մարդասիրական արժեքների տարածումը սպորտի միջոցով: Բ. Աբբասովի արարքը կքննարկվի ՖԻԱՍ գործկոմի գալիք նիստին: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որոնք կերաշխավորեն, որպեսզի ապագայում նման դեպքեր տեղի չունենան", - ստեղծված իրադրության շուրջ մեկնաբանել է ՖԻԱՍ նախագահ Վասիլի Շեստակովը:
Նախօրեին ՖԻԱՍ նախագահ Վ. Շեստակովը նամակ է ուղարկել ՌԴ-ում Ադրբեջանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիին, որում իր անհանգստությունն է հայտնել Ադբրբեջանի Հանրապետության ներկայացուցչի պահվածքի նկատմամբ և խնդրել միջոցներ ձեռնարկել նման դեպքերի կանխարգելման համար:
Նյութն ամբողջությամբ : http://sambo-fias.org/news/7468