Նորություններ
Հայ սամբիստները մեկնեցին Բաքու մարտական տրամադրությամբ
Այսօր՝ հունիսի 20-ին, Եվրոպական Առաջին Ամառային խաղերին մասնակցելու համար Բաքու մեկնեց Հայաստանի սամբիստների պատվիրակությունը: Մեր սամբիստները բավական լավատեսական տրամադրություններով էին մեկնում Բաքու' այնտեղից մեդալներով վերադառնալու վստահությամբ: Սամբոյի մրցաշարին կմասնակցի 3 հայ սամբիստ' Տիգրան Կիրակոսյանը (57կգ) Աշոտ Դանիելյանը (90կգ) եւ Սոսե Բալասանյանը (52կգ): Նրանք մրցասպարեզ դուրս կգան հունիսի 22-ին: Նշենք, որ մեր սամբիստների հետ Բաքու մեկնեցին սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Հայրապետյանը, մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հովիկ Խոջոյանը, Վիկտորիա Լավրենովան: