Նորություններ
Սամբոյի միջազգային 6-րդ հուշամրցաշար
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստների:
Պատվիրակությունները Երևան են ժամանել հուլիսի 24-ին: Հուլիսի 25-ին առավոտյան, ժամը 11-ին՝ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում /«Միկա» մարզապալատ/ բացման հանդիսությունից հետո կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 17-ից եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 10 քաշային կարգերում:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Պատվիրակությունների մեկնումը՝ հուլիսի 26-ին: