1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր հավաքականի անդամ, մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կոլյա Կարապետյանը, ով այս տարվա մայիսին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ, այնուհետև կտրուկ վատանալով տեղափոխվել հիվանդանոց և շուրջ վեց ամիս բուժում ստացել Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցում, վերջապես տեղափոխվել է Երևան: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետևանք էր:

Կարդալ ավելին >>>

Այն, որ որակազրկվել եմ, տեղեկացել եմ լրատվամիջոցներից: Բայց սա չի նշանակում, որ դադարեցնում եմ ձյուդոյի մարզումներս: Եթե ֆեդերացիան գտնում է, որ ճիշտ է ինձ որակազրկելը, թող այդպես լինի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, սամբոյի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Գրիգոր Սահակյանը:

Կարդալ ավելին ...

 

Oրերս, հայկական շատ լրատվամիջոցներ՝ հղում անելով ՀԱՕԿ լրատվականին, մեջբերել էին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի պարզաբանումը՝ Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկելու կապակցությամբ, ուր նորանշանակ պաշտոնյան հետևյալ միտքն էր արտահայտել. «Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն»:

 

Sahakyan G

Կարդալ ավելին >>>

Համաձայն միջազգային օրացուցային պլանի ս. թ. հոկտեմբերի 20-23 Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվել է սամբոյի Աշխարհի առաջնությունը վարպետ-վետերանների միջև, որին մասնակցել են նաև Հայաստանի սամբոյի վետերաններ Էռնեստ Միրզոյանը /100 կգ  քաշային կարգում/ և Ազատ Անդրյանը /74 կգ քաշային կարգում/ նվաճելով արծաթե /Է.Միրզոյան/ և բրոնզե  /Ա. Անդրյան/ մեդալներ:ՀունՀՀՀՀՀՎԲՆՎՂՂՑՎՎզզ

viber image

Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեացան՝ նվաճելով ութ մեդալ. չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե:

Grigor Sahakyan

 

Ստորև ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին.

Կարդալ ավելին >>>