1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հարգելի Պարոն/Տիկին,

Տիկին հյուպատոս Անի Շագինյանովայի անունից շնորհավորում ենք ձեզ և ձեր թիմին լավ հանդես գալու կապակցությամբ:

EchamoECH

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:
Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.

Պատանիներ
Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ
Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ
Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ
Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի
Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ

Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ
Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ

Երիտասարդներ

Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ
Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ
Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ
Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ
Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ

Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի
Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ

Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր բոլր մարզիկներին, մաղթում հետագա մարզական հաջողություններ: Հավելենք, որ բրոնզե մեդալակիր Արթուր Մանուկյանը և ոսկե մեդալակիր Գրիգոր Սահակյանը զինծառայողներ են և ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը:khojayan

Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին օրը մերոնք նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:
Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացան՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն /81 կգ/ ու երիտասարականում Աննա Մկրտչյանը /+80կգ/: Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում:
Ամփոփելով մրցումների երկու օրերը փաստենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ապրիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում անցկացվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների, մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ:

Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը մեր մարզիկներից հինգն արժանացան մեդալների. Վարսիկ Գրիգորյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը նվաճեցին բրոնզե պարգևներ, Նարեկ Դալլաքյանը՝ արծաթե, իսկ Բորիս Շատվերյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հռչակվեց Եվրոպայի առաջնության հաղթող: 

1

4

3

2

 

Արիլի 19-ից 21-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Sportovni hala Kralovka մարզապալատում կընթանան Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները, որին ի թիվս 25 պետության շուրջ 200 մարզիկների կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող 19 մարզիկ- մարզուհիներ, ովքեր այսօր՝ ապրիլի 18-ին մեկնեցին մրցավայր: Մեր պատվիրակության կազմում են նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, մարզիչներ Միքայել Հայրապետյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: