1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

2016թ. հոկտեմբերի 19-ին ք. Երևանում տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան դեռահասների սամբոյի հանրապետական հուշամրցաշարը:

Հուշամրցաշարի յուրաքանչյուր քաշային կարգերում, 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի հավաստագրերով, հուշամեդալներով:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի առաջին տեղ գրաված հաղթողների անունները.

Կարդալ ավելին >>>

Սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնությունը, որն անց էր կացվում Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց:

Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից

Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ),

Տիգրան Կիրակոսյանը (52կգ),

Մաքսիմ Մանուկյանը (57 կգ),

Դավիթ Գրիգորյանը (82 կգ քաշային կարգ)

Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող

Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեց միայն եզրաձակչում և արժանացավ արծաթե մեդալի:

Բուլղարիայի Սոֆիա քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնության

առաջին օրը ասպարեզ մտավ վեց հայ մարզիկ, որոնցից  

Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ) և

Տիգրան Կիրակոսյանը (52կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ:

2016թ. Սամբոյի աշխարհի առաջնությունն այս տարի անց է կացվելու Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին:

Առաջնության եզրափակիչ խաղերի հեռարձակման իրավունքը Հայաստանում ստացել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը, որի հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետևել աշխարհի ուժեղագույն սամբիստների մրցապայքարին՝ նոյեմբերի 11,12,13-ին: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը ուղիղ եթերում՝ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 19:15-ից:

Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականների կազմերը.

Տղամարդիկ-- մարզական սամբո

1. Տիգրան Կիրակոսյան 52կգ

2. Մաքսիմ Մանուկյան 57կգ

3. Հովհաննես Ալեքսանյան 62կգ

4. Ռաֆիկ Մանուկյան 68կգ

5. Դավիթ Գրիգորյան 82կգ

6. Էդիկ Պետրոսյան 90կգ

Տղամարդիկ - մարտական սամբո

1. Մխիթար Մխիթարյան 57կգ

2. Էռնեստ Հայրապետյան 62կգ

3. Վաչիկ Վարդանյան 68 կգ

4. Մավրիկ Նասիբյան 74 կգ

Կանայք

1. Սսյա Լալազարյան 48 կգ

2. Սոսե Բալասանյան 52կգ

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճեց երրորդ մեդալը:

70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպեց Վրաստանիի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: