1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Օրերս, ավանդույթի համաձայն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակեց տարվա լավագույն սամբիստների 10-նյակը: Ի՞նչ սկզբունքներ են գործում, ինչպե՞ս է ընտրվում ցանկը. հարցեր, որոնց պատասխանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

-Արդեն քանի տարի, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակում է մրցաշրջանի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզիկների անունները և դրանք դասակարգում՝ բացառապես մարզական տարվա ընթացքում գրանցած արդյունքներով: Մեր ֆեդերացիայի գործկոմը մշակել է հատուկ սանդղակ, ուր միջազգային մրցաշարերի համար հատուկ գործակիցներ են նշվում: Մեր մարզաձևի պարագայում, բնական է, որ բոլորից շատ միավոր տրվում է աշխարհի առաջնության առաջին տեղը գրաված մարզիկին, ապա՝ Եվրոպայի չեմպիոնին, այնուհետև երիտասարդների առաջնությունների հաղթողներին՝ աշխարհի և Եվրոպայի, և այսպես շարունակ: Այսինքն լավագույն տասնյակը որոշվում է բացառապես արդյունքներով և որևէ մեկի անձնական համակրանքը կամ որևէ այլ նախապատվություն չեն կարող որևէ ազդեցություն ունենալ: Ցավոք, Մրցաշրջան 2016-ում սամբոյի աշխարհի չեմպիոն չունեցանք և առաջին հորիզոնականը զբաղեցրեց Վաչիկ Վարդանյանը, ով արծաթե մեդալների արժանացավ թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում, ինչը, համաձայնեք, բավական բարձր արդյունք է:

Կարդալ ավելին >>>

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016թ. առաջնության երկրորդ օրը մեր մարզիկները Հայաստանի համար նվաճեցին ևս երկու մեդալ՝

46 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ 55 կգ քաշային կարգում Դավիթ Իսրայելյանը՝ բրոնզե:

Այսպիսով, հայ մարզիկները կվերադառնան Հայաստան' բերելով երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով Մրցաշրջան 2016-ի արդյունքները ավանդույթի համաձայն հրապարակում է տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը:

$   1. Վաչիկ Վարդանյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/

$12.     2. Տիգրան Կիրակոսյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան  մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/

$13.      3. Գրիգոր Մխիթարյան-Եվրոպայի չեմպիոն /Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց, մարզիչ՝ Հայկ Ավետիսյան/

Կարդալ ավելին >>>

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկների:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե պարգևի:
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ասպարեզ կմտնեն Դավիթ Հովհաննիսյանը /46կգ/, Դավիթ Իսրայելյանը /55կգ/, Սենո Սիրադեղյանը /66կգ/ և Ազատ Հակոբյանը /78կգ/:

Սամբոյի 2016 թվականի մարզական տարվա միջազգային մրցաշարերի վերջակետը դրվելու է Կիպրոսում, ուր դեկտեմբերի 9-ից 11-ը անց է կացվում Ուսանողների աշխարհի առաջնությունը, իսկ դեկտեմբերի 12-ից 15-ը՝ Դեռահասների /կադետների/:
Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելգիայի մարզիկների հետ ասպարեզ կմտնեն նաև Հայաստանը ներկայացնող ուսանող ու դեռահաս /կադետ/ սամբիստները:
Ուրախալի է, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկներից Էդիկ Պետրոսյանը 90 կգ քաշային կարգում հասավ մինչև եզրափակիչ, ուր հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանի հետ: Արդյունքում հաղթեց Դավիթը, իսկ Էդիկն արժանացավ արծաթե պարգևի:
Ի պատիվ հաղթողների հնչեց ,,Գաուդեամուս,, ուսանողական օրհներգը: