1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

2017թ. մարտի 18-19 ին ,,Աշխատանք,, մարզական միության մարզադահլիճում անցկացվեց Մարտական սամբոյի Հայաստանի առաջնությունը՝ մասնակցությամբ Լոռվա, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի, Երևանի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին:

Կարդալ ավելին >>>

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անձնակազմի գերակշիռ մեծամասնությունը տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններին մենք կանգնել ենք և կկանգնենք Հայաստանի հանրապետական կուսակցության կողքին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շատ մարզիչներ ու մարզիկներ  մասնակցել են Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու պատերազմին և մինչ օրս  նվիրված են հայրենիքին ու  կիսում են Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը:

Ի ուրախություն մեզ  նշենք, որ Հայաստանի  գրեթե բոլոր մարզերում ունենք շուրջ 5000 մարզիկ-մարզուհիներ, այդ թվում Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ, ովքեր Հայաստանի հանրապետության անկախության տարիներին նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում շատ կան չլուծված խնդիրներ, որոնցից ամենակարևորը Արցախի հիմնախնդիրն է, որի հանգուցալուծման համար պահանջվում են  համալիր մոտեցումներ, կան մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց  լուծումները կապահովեն Հայաստանի զինված ուժերի ժամանակակից սպառազինությունը և ազգի միախմբումը:

Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք կռվել թշնամու դեմ մինչև վերջին կաթիլ արյունը: Մեզ պետք է խաղաղություն և հզոր Հայաստան, որը կապված է գալիք ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության հաջողությունից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է  անում նրանց ում թանկ է հայրենիքը և դրա ապագան տալ իրենց ձայնը Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

 

Փետրվարի 10-ից 11-ը Մինսկում անցկացվեց Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 21-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն էր սամբիստների համար:

Մեր մարզիկներից՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Գրիգոր Մխիթարյանը գերազանց անցկացրեց բոլոր 5 գոտեմարտերը և հռչակվեց առաջնության չեմպիոն:

Մեր պատվիրակությունը, որի կազմում էին 5 մարզիկ, որոնցից երեքն Արցախից, մեկը Սպիտակից, մարզիչ Հայկ Ավետիսյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, ով նաև մրցաշարի գլխավոր մրցավարի տեղակալն էր, Բելոռուսից բարեհաջող վերադարձան հայրենիք փետրվարի 13-ին: 

Այսօր՝ փետրվարի 10-ին լրանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արցախի հերոս Զորի Բալայանի ծննդյան 82 ամյակը:

Հայաստանի բոլոր սամբիստների, մարզիչների, մրցավարների և մեր մարզաձևի տասնյակ հազարավոր երկրպագուների անունից շնորհավորում ենք սիրելի հոբելյարին, մաղթում՝ քաջ ու անսասան առողջություն, երկաթե կամք, ուժ ու զորություն, հարազատներով ու բարեկամներով շրջապատված լինելու բերկրանք, երջանկություն և երկար տարիների կյանք:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

      Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ՕՀ/06 առ 20.01.2017թ. հրամանով Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մի խումբ մարզիչներ ու աշխատակիցներ՝ միության աշխատանքներին մասնակցելու, 2016թ. ապրիլ-մայիսին պատերազմական գործողություններում ունեցած ավանդի ու բանակին ցուցաբերած աջակցության համար պարգևատրվել էին ԵԿՄ պատվոգրերով, հուշամեդալներով ու «Երկրապահ 20» և «Երկրապահ 25» հոբելյանական մեդալներով:

Կարդալ ավելին >>>