Նորություններ
Հարգելի սպորտի սիրահարներ, այս տարի մեր վերջին հնարավորությունն է ընգրկվելու Եվրոպական օլիմպիական խաղերին, որի հահար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը: Կարծում ենք բոլորիս հաճելի կլինի, որ մեր սամբիստների հաղթանակի մեջ ունենանք նաև մեր լուման:
Մանրամասների համար այցելեք ստորև նշված կայքը:
2018թ նոյեմբերի 30-ին Ճապոնիայի Տոկիո քաղաքում անցկացված միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի ժամանակ սամբոն ճանաճվեց որպես օլիմպիական մարզաձև:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2018թ. նոյեմբերի 30-ին ժամը 18:30-ին հրավիրում է Կինոյի տուն՝
մասնակցելու սամբո մարզաձևի ստեղծման 80,
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 35
և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Լևոն Հայրապետյանի 75 ամյակներին
նվիրված հանդիսությանը, որի ընթացքում կկայանա ֆիլմի ցուցադրություն, նաև սամբոյի երջանկահիշատակ երախտավորի՝ ,,Սամբո. Կյանքիս ճանապարհը,, գրքի շնորհանդեսը:
Մեր լավագույն մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես էր գալիս մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հասավ եզրափակիչ, ուր գոտեմարտեց Անդրեյ Կուբարկովի հետ: Տիգրանը, շատերի կարծիքով ուժեղ էր, սակայն, մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում, հաղթանակը շնորհվեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին: Մեր պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:
Նոյեմբերի 8-ից 12-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար: