1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

12 հունվարի 2016 թ.                                               ք. Երևան

ՕՐԱԿԱՐԳ

1. ՀՍՖ-ի հաշվետվությունը 2014-2015 թթ. գործունեության մասին
2. ՀՍՖ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը 2014-2015 թթ. ֆինանսական գործուներության մասին
3. ՀՍՖ-ի նախագահի ընտրություն
4. ՀՍՖ-ի պատվավոր նախագահի ընտրություն
5. ՀՍՖ-ի գործկոմի ընտրություն
6. ՀՍՖ-ի փոխնախագահների և ՀՍՖ-ի գլխավոր քարտուղարի ընտրություն
7. ՀՍՖ-ի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի ընտրություն
8. ՀՍՖ-ի մշտական հանձնաժողովի նախագահների ընտրություն
9. ՀՍՖ-ի մարզական-մասայական միջոցառումների քննարկումը 2016 թ. Օրացուցային պլանի մասին

Կարդալ ավելին >>>

ՖԻԱՍ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ,
ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՄԲՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ
ՍԱՄԲՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

 

Հարգելի պարոնայք նախագահներ

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ համաձայն ս. թ. նոյեմբերի 28-ի ՀՍՖ Գործկոմի որոշման, չի մասնակցելու Սամբոյի Եվրոպայի դեռահասների բաց առաջնությանը՝ որպես բողոքի և համերաշխության նշան Համառուսաստանյան Սամբոյի Ֆեդերացիային թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

 

Հարգանքով՝

 

Նախագահ

Լևոն Հայրապետյան

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Մարզական միջացառումների օրացուցային պլանին համաձայն ավարտել է ազգային հավաքական թիմերի մասնակցությունը միջազգային առաջնություններում, բացառությամբ Եվրոպայի դեռահասների բաց առաջնության, որն անցկացվելու է ս. թ. դեկտեմբերի 4-8-ը Ստամբուլում:
Ամփոփելով ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, Աշխարհի և Աշխարհի Սուպեր Գավաթի առաջնությունների մասնակցության արդյունքները, ստացել ենք հետևյալ պատկերը՝
- ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին նվաճել են 21 մեդալ, որից 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե:

Կարդալ ավելին >>>

Նոյեմբերի 17-ին Մարոկկոյից վերադարձավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մերոնք Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունից հայրենիք բերեցին երկու մեդալ:
Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը' արծաթե:
Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը' վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:

Այսպիսով, 2015թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի:

Դեկտեմբերի 4-ից 7-ը կացկացվի նաև դեռահասների /կադետների/ Եվրոպայի առաջնությունը:

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունը:  

Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը,:
Իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ:

Մեր մարզիկը մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին:

Գոտեմարտն ավարտվեց 2:4` հոգուտ ղազախստանցի մարզիկի:

Տիգրան Կիրակոսյանն արժանացավ արծաթե մեդալի:

Այս տեսանյութում կարելի է դիտել մրցամարտի վերջին վայրկյանները և համոզվել, որ հնարքը կատարվել է մինչև գոտեմարտի ավարտը:

https://youtu.be/vi1QJcfQ-ag

Նոյեմբերի 14-ին մեր մարզիկներից ասպարեզ կմտնի Մաքսիմ Մանուկյանը: