1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ մայիսի 17-ին , մեր մարզիկներից ևս մեկը՝ Վաչիկ Վարդանյանը /68կգ/ նվաճեց բրոնզե մեդալ:

Այսպիսով, մեր հավաքկանը կվերադառնա 5 մեդալով՝ 1, ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե:

 

Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների երկրորդ օրը՝ մայիսի 16-ին , մեր մարզիկներից Մաքսիմ Մանուկյանը, ով հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ երեկ մեր մարզիկները նվաճել էին երեք մեդալ՝ Մավրիկ Նասիբյան /74 կգ/՝ բրոնզ, Էռնեստ Հայրապետյան /57կգ/՝ արծաթ, Տիգրան Կիրակոսյան /52 կգ/ ոսկի:
Առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի Զագրեբ քաղաքում: Վաղը մրցումների վերջին օրն է:

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Ուրախալի է, որ նրանցից երեքն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Ի դեպ, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են:
Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով ունենք մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

Մայիսի 14-ից 18-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվելու է Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնությունը՝ հին աշխարհամասի ուժեղագույն սամբիստների մասնակցությամբ: Այսօր՝ մայիսի 14-ին Խորվաթիա մեկնեց նաև Հայաստանի սամբոյի հավաքականը, մեր մարզիկներից 8-ը կմասնակցեն մարզական, 6-ը՝ մարտական սամբոյի մրցումներին, կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնի մեկ մարզուհի:
Գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 15-ից 17-ը:
Sutinska vrela մարզապալատում անցկացվող առաջնության ընթացքին կարելի է հետևել առցանց՝ sambo-fias.org կայքում:

Այսօր ապրիլի 21-ին հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, որը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ.
Երրորդ հորիզոնականներն զբաղեցրեցին Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Գրիգոր Սահակյանը /պատանի, 87կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների արժանացան պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Զվարթնոց» օդանավակայանում մեր նորընծա չեմպիոնը, ով ի դեպ զինվորական է, ծառայությունն անցկացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում,   հայտարարեց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլոր անմեղ զոհերի հիշատակին և հատկապես նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության, զենք վերցրին, պաշտպանեցին մեր ազգի պատիվը, կյանքը, հայրենիքը, կռվեցին ու հաղթեցին»: