1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Այսօր, 2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում մեկնարկեց Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անունը կրող 20-րդ սամբոյի միջազգային հուշամրցաշարը, որը ավանդաբար կազմակերպում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը: Այսօր մրցագորգ դուրս կգան 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 ուժեղագույն սամբիստներ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, Երևանից, Արցախից:
Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն ժ. 17:00

2015թ հունիսի 14-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «ՄԻԿԱ» մարզապալատում կանցկացնեն Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ ավանդական հուշամրցաշարը, որին կմասնակցեն ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից:

Տեղեկանք

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում' 1981թվականին: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:
1983-95 թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին'1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել' հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել' հատուկ նշանակության բեռների տեղափոխում:
Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

              aslan 001

                     paatv 001

2015թ. մայիսի 30-ին Երևանի «Միկա» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը' մասնակցությամբ Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի, Արցախի և մայրաքաղաքի ավելի քան 200 պատանի մարզիկ-մարզուհիների:

Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են շուրջ 300 մեդալ, հայկական սամբոյի ամենահնչեղ անունները կապված են հենց այս մարզադպրոցի հետ:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլգործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Մարզադպրոցի հասցեն՝ Երևան, Նար Դոսի 53, հեռ՝ 010558680:
Շնորհավորում ենք Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 2015թ. բաց առաջնության բոլոր մասնակիցներին, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ: