1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Ադրբեջանի թիմի ներկայացուցիչ Բախտիար Աբբասովը կքանստել է սամբոյի Աշխարհի Գավաթի "Խառլամպիևի հուշամրցաշարի" մինչև 90 կգ քաշային կարգի պարգևատրման արարողության ժամանակ ճիշտ այն պահին, երբ հուշամրցաշարի հաղթող Աշոտ Դանիելյանի պատվին հնչում էր ՀՀ օրհներգը:
Ներկայումս այդ հարցը դիտարկում են ՖԻԱՍ-ի կարգապահական և էթիկայի հանձնաժողովները: Երբ հանձնաժողովները կներկայցնեն իրենց եզրահանգումները, ՖԻԱՍ գործկոմի անդամները կկայացնեն որոշում, թե ինչ պատժի միջոցներ կիրառել Բ. Աբբասովի նկատմամբ:
"Նման արարքն անթույլատրելի է, դա ոչ միայն բարոյականության և փոխադարձ հարգանքի հարց է, նման արարքները "բորբոքում են" մարզական շարժման հիմնական քաղափարը՝ մարդկանց համախմբումն ու մարդասիրական արժեքների տարածումը սպորտի միջոցով: Բ. Աբբասովի արարքը կքննարկվի ՖԻԱՍ գործկոմի գալիք նիստին: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, որոնք կերաշխավորեն, որպեսզի ապագայում նման դեպքեր տեղի չունենան", - ստեղծված իրադրության շուրջ մեկնաբանել է ՖԻԱՍ նախագահ Վասիլի Շեստակովը:

Կարդալ ավելին >>>

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով "հերոսություն" ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և "հայկական հերթական սուտ" որակելու փորձերը,
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում, ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլև միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլև՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու և ներողություն խնդրելու մասին:

Սերգեյ Ելիսեև. "ՍԱՄԲՈՅԻ ԵԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է"


Օրերս ավարտվեց "Ա. Ա. Խառլամպիևի հիշամրցաշար" սամբոյի Աշխարհի Գավաթը, որն անցկացվեց բարձր կազմակերպչական մակարդակով, 35 երկրների թիմերի մասնակցությամբ և հանդիսատեսների տրիբունաների հագեցածությամբ: Առաջնության հեռարձակումը կատարվում էր բոլոր ռուսական առաջատար հեռուստաալիքներով և օնլայն տարբերակով Համառուսաստանյան և Միջազգային սամբոյի ֆեդերացիաների կայքերում:
Ցավոք, մանրակրկիտ կազմակերպված տոնը խարխլեց ադրբեջանցի մարզիկն իր ոչ պատշաճ պահվածքով: Այն արարքը, որը կատարեց Ադրբեջանի հավաքականի ներկայացուցիչ Բախտիյար Աբբասովը, հակաճառում է մարզական էթիկայի և համընդհանուր քաղաքավարության նորմերին:

Կարդալ ավելին >>>

Մարտի 29-ին Մոսկվայում ավաևտվեց «Խառլամպիևի հուշամրցաշար»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

Մրցումների վերջին օրը հայ մարզիկներից մեդալ նվաճեց 62 կգ քաշային Սամվել Բադալյանը:
Հիշեցնենք, որ Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել էին նման հաջողության համապատասխանաբար 52 և 57 կգ քաշային կարգերում, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի չեմպիոն:

Այսպիսով, մերոնք հայրենիք կբերեն 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ:

Մոսկվայում անցկացվող «Խառլամպիևի հուշամրցաշարում», որը Սամբոյի աշխարհի գավաթի պաշտոնական խաղարկությունն է, հայ մարզիկները շարունակում են մեդալներ նվաճել: Մարտի 28-ին 57 կգ քաշային կարգում Արեն Անտոնյանը 3-րդն էր ու արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երեկ նման հաջողության էր հասել նաև Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում, իսկ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը 90 կգ քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող ու նվաճել աշխարհի գավաթը: