1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացրեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստների:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին.
Տղաներ
Պողոս Բալայան-Աբովյան-48 կգ քաշային կարգ
Հարություն Սարգսյան-ԲԿՄԱ-52 կգ ք/կ
Սաբա Գրիգորաշվիլի-Վրաստան-56 կգ ք/կ
Շալվա Գեզաշվիլի-Վրաստան-60 կգ ք/կ
Գեորգի Նարոուշվիլի-Վրաստան-65 կգ ք/կ
Սիմոն Մամարդաշվիլի-Վրաստան-70 կգ ք/կ
Գևորգ Խիթարյան-Երևան-75 կգ ք/կ
Վահագն Չալյան-Արցախ-81 կգ ք/կ
Հովհաննես Գալաչյան-Գյումրի-87 կգ ք/կ
Սոսո Սվանաձե-Վրաստան-+87 կգ ք/կ

Աղջիկներ
Սուսաննա Լադոյան-Երևան-40 կգ ք/կ
Իռենա Պետրոսյան-Երևան-44 կգ ք/կ
Լիլիթ Ծատուրյան-Բյուրեղավան-48 կգ ք/կ
Լիանա Միքայելյան-Արտաշատ-52 կգ ք/կ
Վարսիկ Գրիգորյան-Երևան-56 կգ ք/կ
Նելլի Ավետիսյան-Երևան-+75 կգ ք/կ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հուլիսի 24-ից 26-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 6-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի, Երևանի և Վրաստանի պատանի սամբիստների:
Պատվիրակությունները Երևան են ժամանել հուլիսի 24-ին: Հուլիսի 25-ին առավոտյան, ժամը 11-ին՝ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնում /«Միկա» մարզապալատ/ բացման հանդիսությունից հետո կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 17-ից եզրափակիչ գոտեմարտերը տղաների և աղջիկների 10 քաշային կարգերում:
Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:
Պատվիրակությունների մեկնումը՝ հուլիսի 26-ին:

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի' Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ:
Karabakh-life.am կայքում զետեղված հարցազրույցը պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս. թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որևէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել:
Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր'ապահովելով մեր անվտանգությունը:
Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն /ՄՌՏ, ԿՏ, Ուզի, Ռենտգեն և այլ հետազոտումներ/: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկ-մասնագետների կոնսիլիում:
Հետազոտություններից հետո Ս. Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր և ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ, ինչպես նաև մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին և տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում և å»ïù ¿ շարունակÇ բուժումը տնային պայմաններáõÙ:

Այսօր՝ հունիսի 20-ին, Եվրոպական Առաջին Ամառային խաղերին մասնակցելու համար Բաքու մեկնեց Հայաստանի սամբիստների պատվիրակությունը: Մեր սամբիստները բավական լավատեսական տրամադրություններով էին մեկնում Բաքու' այնտեղից մեդալներով վերադառնալու վստահությամբ: Սամբոյի մրցաշարին կմասնակցի 3 հայ սամբիստ' Տիգրան Կիրակոսյանը (57կգ) Աշոտ Դանիելյանը (90կգ) եւ Սոսե Բալասանյանը (52կգ): Նրանք մրցասպարեզ դուրս կգան հունիսի 22-ին: Նշենք, որ մեր սամբիստների հետ Բաքու մեկնեցին սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Հայրապետյանը, մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հովիկ Խոջոյանը, Վիկտորիա Լավրենովան: 

2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում տեղի ունեցավ Սամբոյի ավանդական հուշամրցաշարը, ի պատիվ Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի: Այս տարի մրցագորգ դուրս եկավ 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 սամբիստ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, Երևանից, Արցախից:
Մրցումները կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը /ՍՁՕՄՊՄԴ/: Մրցումներին ներկա էին Գառնիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, բազմաթիվ ընկերներ, մարզաձևի երկրպագուներ:

Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին

48 կգ
1. Պողոս Բադալյան-Աբովյան
2. Էդմոնդ Մանուկյան-Վանաձոր


52կգ
1. Վրեժ Հարությունյան-Աբովյան
2. Արսեն Ալեքսանյան-Երևան /ՍՁՕՄՊՄԴ/
3. Գևորգ Թորոսյան-Վանաձոր

57կգ
1. Դավիթ Խաչատրյան-Բանակի կենտրոնական մարզական ակումբ /ԲԿՄԱ/
2. Հարություն Սարգսյան-Աբովյան
3. Գրիշա Ադամյան-Գյումրի
3. Արմեն Նիկողասյան-Գյումրի

62կգ
1. Կարեն Մինասյան-Բանակի կենտրոնական մարզական ակումբ /ԲԿՄԱ/
2. Մխիթար Մխիթարյան-Սպիտակ
3. Նարեկ Կարապետյան-Երևան, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ /ԵՕՀՊՄՔ/
3. Կոլյա Կարապետյան-Արտաշատ

68կգ
1. Արթուր Սահակյան-Սպիտակ
2. Ռոբերտ Գաբրիելյան-ԲԿՄԱ
3. Սերգեյ Կարապետյան-Արցախ
3. Կառլեն Ղազարյան- ԵՕՀՊՄՔ

74կգ
1. Արման Վարդանյան- ԵՕՀՊՄՔ
2. Նարեկ Շատվերյան-Աբովյան
3. Հարություն Առաքելյան-ԲԿՄԱ
3. Խաչիկ Հարթենյան-Գյումրի
82կգ
1. Նաիրի Կարապետյան-ԲԿՄԱ
2. Վահագն Չալյան-Արցախ
3. Միշա Նազարյան-ԲԿՄԱ
3. Ավետիք Պողոսյան-Աբովյան

90կգ
1. Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
2. Դավիթ Գրիգորյան-Արցախ
3. Նարեկ Համբարձումյան-Արցախ
3. Կարապետ Իսոյան- Երևան, «Հայաստան» մարզական միություն /ՀՄՄ/

100կգ
1. Գառնիկ Սարոյան-Սպիտակ
2. Արթուր Փիլոյան-Աբովյան
3. Տարոն Մելքոնյան-Վանաձոր
3. Հովհաննես Ղուկասյան-Եղվարդ

+100կգ
1.Հակոբ Առաքելյան- Երևան /ՍՁՕՄՊՄԴ/
2. Ժորա Լագզյան-Երևան, ՀՄՄ
3. Արման Գուլյան- Երևան, ՀՄՄ
3. Միքայել Ավանեսյան- Երևան /ՍՁՕՄՊՄԴ/

Լավագույն մրցավար ճանաչվեց Աղասի Գալստյանը /Վանաձոր/, լավագույն տեխնիկան ցուցադրած մարզիկ՝ Մխիթար Մխիթարյանը /Սպիտակ/, լավագույն մարզօջախ՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:
Բոլոր մրցանակակիրները ստացան դիպլոմ և մեդալ, հաղթողները՝ նաև գավաթ: