1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվելու սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունը, որը հոբելյանական 40-րդն է և առաջինը, որ տեղի է ունենալու աֆրիկյան մայրցամաքում: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի' միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:
27 հավաքածու մեդալների համար, բնական է կպայքարեն նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:

Կարդալ ավելին >>>

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներն ավարտեցին մրցելույթները' վաստակելով ևս երկու մեդալ: Բրոնզե պարգևների արժանացան 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը և 100 կգ քաշային Գառնիկ Սարոյանը:
Հիշեցնենք, որ բրոնզ էր նվաճել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, իսկ Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/ տանուլ էին տվել միայն եզրափակիչ գոտեմարտերը և վաստակել արծաթե մեդալներ:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը բրոնզե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը:
Երեկ արծաթե մեդալների էին արժանացել Էդմոն Մանուկյանը /48 կգ/ և Դանիել Գաբրիելյանը /60կգ/:
Եվս 4 մարզիկ պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 11-ին:

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մրցագորգ մտած հայաստանցի 5 սամբիստներից երկուսն արժանացան արծաթե մեդալի:

Պատվո հարթակ բարձրացան 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը /լուսանկարում ձախից առաջինը/:
Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին:
«Վստահ ենք, էլի մեդալներ կլինեն»- sambo.am կայքին հեռախոսով հաղորդեց մեր պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Ի դեպ, այսօր նրա ծննդյան օրն է: Շնորհավորում ենք:

2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն այս տարի անց են կացվում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, որին բնականաբար մասնակցում են նաև մեր հավաքականները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 13 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 9, 10, 11-ին: Մեդալների 40 հավաքածուի համար կպայքարեն շուրջ 4 տասնյակ պետության մարզիկներ: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով: